Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Իրաքի բանակն իր վերահսկողության տակ է առել Մոսուլին հարակից հնագույն Նեմրութ քաղաքը

11:35, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Իրաքի բանակն իր վերահսկողության տակ է առել Մոսուլին հարակից հնագույն Նեմրութ քաղաքը

Իրաքի բանակն իր վերահսկողությունն է հաստատել Մոսուլին հարակից Նեմրութ քաղաքում: Զինվորները շարունակում են իրենց առաջխաղացումը: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է Rudaw գործակալությունը: Հաղորդվում է, որ Նեմրութում, որի հնագույն ավերակները նախորդ տարի ոչնչացվել էին ԴԱԻՇ ահաբեկիչների կողմից, բարձրացվել է Իրաքի դրոշը: Նեմրութը Մեսոպոտամիայի հնագույն քաղաքներից է, կառուցվել է Ք.ա. 13-րդ դարում:

Գործակալության տվյալներով` Իրաքի կառավարական զորքերը շարժվում են Մոսուլի հարավային կողմը: Նրանք ահաբեկիչների դեմ հրետանի են կիրառում:
     Հիշեցնենք, որ Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման ցամաքային ռազմական գործողություններն սկսվել են երեկ` ԱՄՆ հատուկջոկատայինների աջակցությամբ:
     Մոսուլն Իրաքի` մեծությամբ 2-րդ քաղաքն է, այն ահաբեկիչների վերահսկողության տակ է 2014-ից:

3990 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am