Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան` Օպերային թատրոնի բեմում

13:25, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան` Օպերային թատրոնի բեմում

Հոկտեմբերի 22-ին և 24-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչիանոն` Իտալիայից, բեմադրող նկարիչը ՀՀ վաստ. Նկարիչ Ավետիս Բարսեղյանն է: Ներկայացումը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Գլխավոր դերերում հանդես կգան Սիրանուշ Գասպարյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աննա Այվազյանը, Գևորգ Հակոբյանն ու այլք:

Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: «Տոսկա» օպերան ավելի քան մեկ դար է ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես Իտալիայում և ինչպես Պուչինին էր ակնկալում՝ հանդիսատեսը մեծապես սիրեց իր նոր ստեղծագործությունը:

1205 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am