Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«Կեսօրից հետո ցիկլոնի ուժը կրկնակի կթուլանա». Գագիկ Սուրենյան

11:20, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
«Կեսօրից հետո ցիկլոնի ուժը կրկնակի կթուլանա». Գագիկ Սուրենյան
     Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերից հանրապետության մի շարք շրջաններում տեղում է ձյուն: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Գավառում հասնում է 20սմ, Հրազդան, Ֆանտան, Ծաղկաձոր հատվածներում 15-18սմ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00 դրությամբ կան դժվարանցանելի ճանապարհներ: Դժվարանցանելի են Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը, Սոթք-Քարվաճառ, Դիլիջան-Սևան (թունելի սկզբնամաս) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Կեսօրից հետո ցիկլոնի ուժը կրկնակի կթուլանա, ինչի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը, բայց դրանք ժամանակ առ ժամանակ կշարունակվեն մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: Հոկտեմբերի 20-ից շրջանների զգալի մասում տեղումները կդադարեն, բայց Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ամպամածությունը, իսկ առանձին հատվածներում նաև թույլ տեղումները կպահպանվեն: Վաղը օդի ցածր ջերմային ֆոնը կպահպանվի, սակայն հոկտեմբերի 20-23-ին ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով:
     ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն
10223 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am