Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

11:25, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում
    

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, անվաշթղաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:


     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
     նախարարության լրատվական ծառայություն

1695 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am