Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Երևանում յուրատեսակ համերգով հանդես կգա «Յոթ/Ութ» խումբը

17:45, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Երևանում յուրատեսակ համերգով հանդես կգա «Յոթ/Ութ» խումբը
     Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին ժամը 19-ին մենահամերգով հանդես կգա յուրատիպ «Յոթ/Ութ»(«Seven/ Eight Band») խումբը: Հայ հանդիսատեսի համար խմբի հետ ելույթ կունենան հատուկ հյուրեր Նորայր Բարսեղյանը և Միսիրլի Ահմեթը:
     Խմբի հնչեցրած ստեղծագործությունների հիմքում 7/8 երաժշտական ռիթմն է, բայց երեկոյին կներկայացվեն նաև դասական և ժողովրդական գործեր, հեղինակային նոր ստեղծագործություններ՝ յուրահատուկ գործիքավորմամբ:
     «Seven/ Eight Band»-ն առաջին անգամ ելույթ է ունեցել 2014 թվականին Ռուսաստանի նկարիչների կենտրոնական տան բեմում: Խմբի ստեղծման գաղափարը ծագել է Վարդան Կարիմյանի մոտ, ով ցանկություն ուներ մեկ երաժշտական նախագծում միավորել Ռուսաստանի` միաժամանակ տարբեր գործիքներ նվագող լավագույն երաժիշտներին: Կարիմյանը ծրագրել էր, որ «Seven/ Eight Band»-ը պետք է դառնա ոչ սովորական անսամբլ, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ փայլուն վիրտուոզ է և վարպետ. երաժշտական խմբի ամեն ելույթ պետք է լինի անզուգական ու հիշարժան: Բեմում պետք է հանպատրաստից արվեստ ծնվի: Ի դեպ, «Յոթ/Ութ» խմբի պրոդյուսերն է ՈՒՀԱ «ԵրՄի» թիմից հայտնի Արսեն Դանիելյանը: Հավելենք, որ խմբի անդամ և համերգային երեկոյի հյուր հայազգի Նորայր Բարսեղյանը 14 տարեկանից ինքնուրույն է սովորել նվագել դուդուկ, զուռնա, կլարտներ և այլ գործիքներ: Նա աշխատել է ռուսական շոուբիզնեսի հայտնի այնպիսի դեմքերի հետ,ինչպիսիք են Ավրաամ Ռուսոն, Սոսո Պավլիաշվիլին, Գլյուկոզան և Իրինա Ալեգրովան:
794 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am