Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստան ժամանող սիրիահայերին

12:05, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստան ժամանող սիրիահայերին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունը։
    
     Քննարկման ընթացքում բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրիահայերին առնչվող, մասնավորապես՝ նրանց համար Հայաստանում բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ-ի աջակցության հետ կապված հարցեր:
    
     Արման Թաթոյանը հատկապես կարևորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրիահայերի համար կեցության, ինչպես նաև իրավական խորհրդատվության հետ կապված խնդիրների առաջնահերթ կարգավորումն, ինչպես նաև քննարկվել է սպասվող նոր հոսքի դեպքում սիրիահայ ընտանիքներին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից հնարավոր որոշակի դրամական օժանդակություն տրամադրելու հետ կապված հարցեր:
    
     Բիերվիրթը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու սիրիահայ ընտանիքներին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի մանդատի ու հնարավորությունների շրջանակում՝ նշելով, որ այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:
    
     Քննարկման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ի Փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի ջանքերը՝ ուղղված սիրիահայ փախստականներին օժանդակելուն, ինչպես նաև երկուստեք կարևորվել է այս հարցերով հաճախակի հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը:

712 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am