Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Հրազդանի ճանապարհին. բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. կա 1 զոհ, 7 վիրավոր

11:00, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Ողբերգական ավտովթար Հրազդանի ճանապարհին. բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. կա 1 զոհ, 7 վիրավոր
     Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բա1խվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։
     Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել դեպի Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Opel-ին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
     Մանրամասները` թերթի համարում:
5371 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am