Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

ԿԲ-ն փորձում է ազատվել Համահայկական բանկից. այնտեղ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում. «ՀԺ»

10:40, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
ԿԲ-ն փորձում է ազատվել Համահայկական բանկից. այնտեղ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ բանկի սեփականատերը փոխվելու է: Ներկայում Համահայկական բանկի հիմնադիրն ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը։
     Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։
     Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։ Փոխարենը, ըստ էության, չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում է աստղաբաշխական աշխատավարձեր։ Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում է 20 հազար դոլարը»:
     Մանրամասները` թերթի համարում:

1663 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am