Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

Լուկաշենկոն ՀԱՊԿ նիստում նեղսրտել է, որ «մանր հարցերով իրեն վերցրել, Հայաստան են բերել». «Հրապարակ»

10:30, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Լուկաշենկոն ՀԱՊԿ նիստում նեղսրտել է, որ «մանր հարցերով իրեն վերցրել, Հայաստան են բերել». «Հրապարակ»
     «Հրապարակ»-ը գրում է. «Որքան էլ պարադոքսալ, ՀԱՊԿ նիստին մասնակցելու եկած Բատկա Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել առանց 12-ամյա Կոլյայի, որին անցած տարի անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր տարել՝ որպես պատվիրակության անդամ։ Ի դեպ, Բատկան իրեն հատուկ անկեղծությամբ նիստի ժամանակ ասել էր. «Մանր հարցերով իրեն վերցրել, Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ն ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում»։ Եվ, որպեսզի այցը «խոշորացվի», նա այցելել է իր թանկագին Գագիկ Կոլյայիչին՝ Ծառուկյանին։ Խոսվում էր, որ նախագահները Հայաստանից մեկնել են անմիջապես նիստից հետո, իսկ Բատկան հյուրընկալվել է Ծառուկյանին ու մեկնել հաջորդ օրը։ Այդպե՛ս է՝ հարցրինք Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին։ «Մասամբ. Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը կարճ ժամանակով հյուրընկալվել է Գագիկ Ծառուկյանին և նույն օրն էլ մեկնել Հայաստանից»»։
     Մանրամասները` թերթի համարում:
1322 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am