Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոփոխություններ՝ աշխարհի 2018 թվականի առաջնության անցկացման կանոնակարգում

01:25, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Փոփոխություններ՝ աշխարհի 2018 թվականի առաջնության անցկացման կանոնակարգում

ՖԻՖԱ-ն մի շարք փոփոխություններ է մտցրել աշխարհի 2018 թվականի առաջնության անցկացման կանոնակարգում։ Նոր կանոնների համաձայն՝ խմբային փուլում միավորների հավասարության դեպքում հաշվի կառնվի արդար խաղը՝ ֆուտբոլիստների ստացած դեղին և կարմիր քարտերի թիվը։ Առաջին հերթին, այնուամենայնիվ, հաշվի կառնվի գնդակների տարբերությունը և իրար հետ անցկացրած խաղի արդյունքը։

Բացի այդ, առաջնությանը մասնակից բոլոր թիմերը պետք է ունենան դարպասապահի համազգեստ՝ առանց խաղային համարի և անվան։ Դա կարող է անհրաժեշտ լինել այն դեպքերում, երբ դարպասապահը չի կարող շարունակել հանդիպումն, իսկ բոլոր փոփոխություններն արդեն կատարված են։ Այդ դեպքում հավաքականի դարպասը պաշտպանող ֆուտբոլիստը կկրի նման համազգեստ։

Նոր կանոնների համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահը գավաթը պարտավոր չի լինի հանձնել թիմի ավագին։

8981 | 0
Facebook