Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սահմռկեցուցիչ հանցանքներ վենեսուելական բանտում. բանտարկյալները սպանել ու կերել են բանտակիցներին

22:35, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Սահմռկեցուցիչ հանցանքներ վենեսուելական բանտում. բանտարկյալները սպանել ու կերել են բանտակիցներին

Վենեսուելական Տաչիրա բանտում սահմռկեցուցիչ հանցանքներ են կատարվել: Ապստամբած բանտարկյալներն սպանել ու կերել են մի քանի բանտակիցների, գրում է The Independent-ը:

Մի տղամարդ աղբյուրին հայտնել է, որ այցելել է բանտն ապստամբությունը ճնշելուց մի քանի օր անց, և ազատազրկվածներից մեկը նրան պատմել է նրա որդու սպանության դաժան մանրամասները: «40 մարդ բռնել են իմ որդուն ու մի քանիսին ևս: Դանակով կտրատել են նրանց ու կախել, որ արյունաքամ լինեն: Իսկ հետո Դորանգելը (Դորանգել Վարգաս, վենեսուելցի սերիական մարդասպան, մարդակեր) կտրտել է նրանց, որ կերակրի մնացածներին: Ես աղոթում եմ, որ ինձ տային իմ որդու գոնե մի ոսկորը, որ կարողանայի թաղեի և գոնե ինչ-որ ձևով թեթևացնեի իմ երեխայի ցավը»,- պատմել է տղամարդը:

Fox News Latino լրատվականի անանուն աղբյուրը՝ տեղի ոստիկանությունից, ևս հաստատել է, որ 2 բանտարկյալ դարձել են մարդակերների զոհը. «Նրանց մորթել են ու կերակրել մնացածներին, իսկ ոսկորները թաքցրել են: Դորանգելն է միսը կտրտել»,- ասել է աղբյուրը:

Վենեսուելայի բանտերի նախարարը ևս հայտնել է, որ 2 բանտարկյալ անհետացել են, սակայն կանիբալիզմի փաստը հրաժարվել է հաստատել:

Տաչիրում ապստամբությունն սկսվել է սեպտեմբերի 8-ին, երբ բանտարկյալները պատանդ են վերցրել 8 այցելուի ու 2 պահակների: Դա հնարավոր է դարձել բանտերի ծանրաբեռնվածության պատճառով. 120 մարդու համար նախատեսված շինությունում տեղավորվել է 350 մարդ:

6827 | 0
Facebook