Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է ձեռք մեկնել երիտասարդներին՝ կիսվելով ավելի քան 10 տարիների ընթացքում կուտակած փորձով». Ռալֆ Յիրիկյան

17:40, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է ձեռք մեկնել երիտասարդներին՝ կիսվելով ավելի քան 10 տարիների ընթացքում կուտակած փորձով». Ռալֆ Յիրիկյան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական բաց դռների օրն էր կազմակերպել՝ այս անգամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի Մարքեթինգի, Կառավարման և Ֆինանսների ֆակուլտետների ուսանողների համար:

Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ՝ «Անհատական և մասնագիտական նախագիծ» դասընթացի շրջանակում: Ուսումնական ծրագրում ներառված նոր դասընթացի նպատակն է ուսանողներին անհրաժեշտ հմտություններ և ունակություններ փոխանցել՝ հետագայում արդյունավետ կերպով աշխատաշուկա մուտք գործելու համար:

Երիտասարդների խնդրանքով Ռալֆ Յիրիկյանը պատմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության, կառուցվածքի, առաքելության և արժեհամակարգի մասին, ինչպես նաև ծանոթացրել է պրակտիկայի կամ աշխատանքի համար դիմելու ընթացակարգերին և նշել դիմորդից ակնկալվող հմտություններն ու նրան ներկայացվող պահանջները:

«Նույնիսկ ամենախելացի ու ամենատաղանդավոր երեխաներն իրենց հնարավորությունները դրսևորելու համար աջակցության և ուղղորդման կարիք ունեն: Մասնագիտական զարգացման և կատարելագործման դժվարին ուղին լի է բազմաթիվ խոչընդոտներով, որոնցից շատերից կարելի է խուսափել՝ հետևելով այդ ճանապարհն արդեն անցած փորձառու մասնագետների խորհուրդներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է ձեռք մեկնել երիտասարդներին՝ կիսվել նրանց հետ ավելի քան 10 տարիների ընթացքում կուտակած փորձով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել պրակտիկայի ընթացքում ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ և գործնական գիտելիքներ, ինչը կօգնի նրանց ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

680 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am