Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Եթե իշխանությունը բան չարեց, ապա մեր տղաներն անիրավի կդատվեն». Սարի թաղի բնակիչները բողոքում են

16:45, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«Եթե իշխանությունը բան չարեց, ապա մեր տղաներն անիրավի կդատվեն». Սարի թաղի բնակիչները բողոքում են

Այսօր նախագահի նստավայրի դիմաց նորից իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Սարի թաղի բնակիչները` պահանջելով պատասխանել իրենց նամակին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարի թաղի բնակիչները նամակով դիմել են նախագահին` խնդրանքով, որ ազատ արձակեն իրենց հարազատներին, ովքեր կալանավորված են Սարի թաղի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում: «Դատական նիստի օրը մոտենում է, իսկ իրենք լռում են ու մեր նամակին չեն պատասխանում: Գոնե թող ասեն, որ չեն կարող մեզ օգնել, մենք էլ իմանանք, թե մեր գլուխը ո՞ր պատովն ենք տալու»,- ասել է կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բասենցյանը: Տիկնոջ խոսքով` իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի իրենց հարազատներին ազատ արձակելու ուղղությամբ. «Եթե իշխանությունը բան չարեց, ապա մեր տղաներն անիրավի կդատվեն, իսկ մենք էլ խոստանում ենք` անժամեկտ հացադուլ ենք անելու»,- ասաց Բասենցյանը:
     Տեղեկացնենք, որ կալանավորված Սարի թաղի բնակիչները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչին օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

870 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am