Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱԺ ընտրությունների ընթացքն, այո, կհեռարձակվի առցանց, բայց ինչ երաշխիքներ, որ խափանումներ չեն լինի». Բիշարյանը` Հարությունյանին

16:40, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«ԱԺ ընտրությունների ընթացքն, այո, կհեռարձակվի առցանց, բայց ինչ երաշխիքներ, որ խափանումներ չեն լինի». Բիշարյանը` Հարությունյանին
     Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքն օն-լայն կհեռարձակվի, այս մասին ասված է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում, որն այս պահին քննարկվում է ԱԺ-ում: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց` ենթադրենք նկարահանումն ապահովված է, իսկ եթե խափանումներ եղա՞ն.... «Մենք ունենք հեռավոր գյուղեր, ինչպիսի՞ մեխանիզմ կա վերահսկողության, որ խափանման դեպքում անմիջապես վերականգնվի: Եթե չկա, ի՞նչ եք նախատեսում, քանզի հեռավոր գյուղում, կասկածում եմ, որ մարդիկ կլինեն, ովքեր կվերահսկեն գործընթացը»,- ասաց Բիշարյանը: «Ոչ թե պետք է ասեք` ի՞նչ եք նախատեսում, այլ` ի՞նչ ենք նախատեսում, քանի որ մենք համատեղ ենք դա անելու: Դուք լինելու եք հանձնաժողովի մաս... Մի բան հստակ է, 2017-ի ընտրություններն էապես ավելի լավ որակի են լինելու, բողոքներ ու դիմումներ չենք ակնկալելու, քանի որ տեխնիկական սարքավորումը բազմաթիվ հարցեր է լուծելու»,- արձագանքեց Հարությունյանը:
1724 | 1
Facebook