Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW-ն M4 է թողարկել՝ ի պատիվ DTM չեմպիոնի

01:05, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
BMW-ն M4 է թողարկել՝ ի պատիվ DTM չեմպիոնի

BMW ընկերությունը ներկայացրել է M4 GTS թրեքային կուպեի հատուկ տարբերակը, որը նվիրված է Մարկո Վիտմանին՝ DTM գերմանական թափքային չեմպիոնատի նոր չեմպիոնին:
     Սովորական M4 GTS տարբերակից, ի պատիվ DTM չեմպիոնատի թողարկված տարբերակը տարբերվում է թափքի գունաներկմամբ և լրացուցիչ աէրոդինամիկ տարրերի առկայությամբ: Բացի այդ, մրցարշավային տարբերակն ստացել է սև, ոչ թե գազարագույն անվասկավառակներ:
     Մոդելը հագեցրել են OLED օրգանական լուսադիոդներով ետևի լապտերիկներով, սպորտային նստատեղերով և հինգկետանոց անվտանգության գոտիներով:

5119 | 0
Facebook