Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Եվրոպայի քաղաքական կյանքին Ռուսաստանի միջամտության մասին

17:15, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
ԵՄ առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Եվրոպայի քաղաքական կյանքին Ռուսաստանի միջամտության մասին

«Ռուսաստանի միջամտությունը Եվրոպայի ներքաղաքական կյանքին ցուցադրող հետախուզության տվյալների լույսի ներքո ԵՄ առաջնորդները կքննարկեն Եվրոպայում ուլտրա-աջ և մարգինալ կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը Ռուսաստանի կողմից»,- գրում է The Financial Times-ն` այս շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ համաժողովի նախօրեին:
     «ԵՄ բարձրաստիճան դիվանագետները, վկայակոչելով այն, որ Եվրոպայում աճում է անհանգստությունն ուլտրա-աջ և պոպուլիստական շարժումներին Ռուսաստանի կողմից տրամադրվող ֆինանսական օգնությամբ, հաղորդեցին մեզ, որ մի քանի երկրների հետախուզական ծառայություններ սկսել են ավելի մանրակրկիտ ստուգել Մոսկվայի հետ հնարավոր կապերը»,- գրում է թղթակից Արթուր Բիզլին:
     «Բրյուսելում կայանալիք բանակցությունների նախապատրաստմանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ որոշ դեպքերում ապացույցներ կան, որոնք հաստատում են Ռուսաստանի մասնակցության կասկածները»,- հաղորդում է հեղինակը:
     ԵՄ-ի առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունների բոլոր ոլորտները հինգշաբթի օրը` փակ դռների ետևում անցկացվելիք ընթրիքի ժամանակ:

5778 | 0
Facebook