Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Տեր-Պետրոսյանի խոսքը վերաբերում էր ԿԸՀ-ին և Վանաձորի կեղտոտ ու կոռումպացված ընտրություններին». Լևոն Զուրաբյան

15:45, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«Տեր-Պետրոսյանի խոսքը վերաբերում էր ԿԸՀ-ին և Վանաձորի կեղտոտ ու կոռումպացված ընտրություններին». Լևոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրոնղերի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը` տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանը մտադրություն չի ունցել խոսելու այն համաձայնագրի մասին, որը ձեռք է բերվել 4+4+4 ձևաչափով: «Տեր-Պետրոսյանի խոսքը վերաբերում էր ընտրական գործընթացին` ԿԸՀ-ին և Վանաձորի կեղտոտ ու կոռումպացված ընտրություններին, որոնք չեն նպաստում վստահության բարձրացմանը»,- ասել է նա: Հարցին՝ հնարավո՞ր է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, համաձայնագրի շնորհիվ, շտկել այս իրավիճակը, Զուրաբյանն ասել է. «Եթե կան ինչ-որ միամիտներ, որ մտածում են` համաձայնագիր ստորագրելով իշխանություններն այսուհետ լինելու են հրեշտակներ, որոնց միակ նպատակն է ՀՀ-ում ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, պատրաստ եմ այդ միամիտներին հիասթափեցնել, նման բան չի լինի: Այդ համաձայնագրին գնացել ենք, որովհետև լուրջ քաղաքական ճնշումներ են եղել ընդդիմության քաղհասարակության կողմից, ուստի՝ մենք այս գործելաոճը պետք է շարունակենք»:

942 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am