Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սահարայի «աչքը»

00:10, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Սահարայի «աչքը»

Գուել-Էր-Ռիշատի կառույց կամ «Սահարայի աչք» յուրօրինակ երկրաբանական գոյացությունը գտնվում է Սահարա անապատի` Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության տարածքում ընկած հատվածում։ Թռչնի թռիչքի բարձրությունից դիտելիս երկրաբանական այդ գոյացությունը կապտերանգ երկայնական ձվածիրի տեսք ունի, որի տրամագիծը մոտ 50 կմ է: Դրանով կարելի է հիանալ նաև տիեզերքից։ Գուել-Էր-Ռիշատը ծառի տարեկան օղակների տեսք ունի, և գիտնականները ենթադրում են, որ այն ժայռերի էռոզիայի հետևանքով է գոյացել։ Սահարայի «աչքն», ըստ գիտնականների` առաջացել է ուշ պրետոզոյան ժամանակշրջանում։ Ամենահին օղակը մոտ 500-600 մլն տարեկան է։

Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, որ «աչքը» երկնաքարի ընկնելու կամ հրաբխի հետևանքով է առաջացել։ Բայց մանրազնին հետազոտություններից հետո այդ վարկածները հերքվել են։

9735 | 0
Facebook