Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոյի հիմնադիրը կանխագուշակել է դրա տապալումը

16:00, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Եվրոյի հիմնադիրը կանխագուշակել է դրա տապալումը

Եվրոպական միասնական արժույթը` եվրոն, տապալման սայթաքուն ուղու վրա է, հայտարարել է եվրոյի ստեղծման համահեղինակ, Եվորպական կենտրոնական բանկի նախկին գլխավոր ֆինանսիստ Իթմար Իսսինգը` Daily Telegraph-ում հրապարակած հոդվածում: «Եվրոյի ողջ ծրագիրն իր ներկայիս վիճակում անաշխատունակ և անշահավետ է»,- ասել է Իսսինգը:

Ըստ նրա` խնդիրն այն է, որ եվրոպական միասնական արժույթը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործիք է: Սխալվում էին բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Հունաստանի ճգնաժամը եվրոյի տապալման կհանգեցնի: Եվրոպական առանցքային խաղացողները` հատկապես Գերմանիան, այնքան ներդրում են կատարել Եվրոմիության ներսում, որ չէին կարող հանձնվել առանց մարտի: Բայց Հունաստանում կատարված բազմամիլիոնանոց ներդրումներն ավելի են սրել ճգնաժամը, ենթադրում է Իսսինգը: «Կայունության և աճի մասին դաշնագիրը ձախողվել է: Եվորպական կենտրոնական բանկի ինտերվենցիաների շնորիվ վերջ է դրվել շուկայական կարգապահությունը: Քաղաքականության հաղթանակը տնտեսության նկատմամբ ճակատագրական սխալ է»,- շարունակել է մասնագետը: Նա կանխատեսել է, որ մի «գեղեցիկ օր խաղաքարտերից կառուցված այս տունն ավերվելու է»: «Լավագույն դեպքում, Եվրոպական կենտրոնական բանկն ինչ-որ կերպ դուրս է պրծնելու` դժվարությամբ փորձելով հաղթահարել այս կամ այն ճգնաժամն այնքան ժամանակ, քանի դեռ վրա չի հասել անբողջական կոլլապսը,- եզրահանգել է Իսսինգը:

11377 | 0
Facebook