Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Չի կարող 32% ձայն ստացած Բալասանյանը համարվել ընտրված քաղաքապետ». Ն. Զոհրաբյան

15:40, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«Չի կարող 32% ձայն ստացած Բալասանյանը համարվել ընտրված քաղաքապետ». Ն. Զոհրաբյան
     «Ինչպե՞ս է ստացվում, որ 32% ձայն ստացած Բալասանյանը հռչակվում է քաղաքապետ: Քանի՞ հարկանի բոնուս էիք նախատեսել, որ սենց արդյունք եղավ»,- դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ով Աժ-ում ներկայացնում, է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, հարցրեց Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Բալասանյանը Գյումրիում ու Ասլանյանը Վանաձորում չեն ստացել անհրաժեշտ վստահության քվե, չի կարող 32% ստացածը համարվել ընտրված քաղաքապետ»,- հավելեց Զոհրաբյանը:
     «Ընտրական մեխանիզմը գործում է բավականին ժամանակ: Հասկանում եմ, որ ընտրությունների արդյունքներից դժգոհները կարող են նման բաներ ասել: Բայց սա տարբեր երկրներում կիրառվող պրակտիկա է»,- պատասխանեց հիմնական զեկուցողը:
     «Մենք փորձելու ենք այս անճշտությունը կարգավորել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
    
     Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նախորդ քառօրյայի ժամանակ ևս այս թեմայով մտահոգություններ էին հայտնել: Մասնավորապես, դիմելով ԿԸՀ նախագահին` Զոհրաբյանն ընդգծել էր. «Ասել եք` «Բալասանյան դաշինքի» 17 մանդատները տրվել են բացառապես օրենքին համաձայն: Չգիտեմ` ո՞ր օրենքին եք հղում արել, ինձ թվում է` մեր ու ձեր Ընտրական օրենսգրքերը տարբեր են: Մեր ԸՕ-ով, որն ընդունել է Աժ-ն, բոլոր հնարավոր ու անհնար հաշվարկներով, բոնուսներով ու ամեն ինչով «Բալասանյան դաշինքը» 15 մանդատից ավելի չունի: Մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ առայժմ չկա ու ՀՀԿ-ականները երևի փորձելով հիմնավորել 17 մանդատը, հավակնում են լրացնել այդ բացը: «Բալասանյան դաշինքն» ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն` 9 մանդատ, ՀՎԿ-ն` 5, «Գալա»-ն` 4»:
    
     Տիգրան Մուկուչյանն արձագանքել էր. «Ձեր հիշատակած թվերն առանց բոնուսի էլ ստացվում են: Ինչ վերաբերում է ԸՕ-ին, այս կանոնակարգումը նորույթ չէ, սա եղել է նաև նախորդ տարիներին: Ձեր նշած թվերն, այո, կան հաշվարկի արդյունքում, բայց գոյություն ունի նաև շարունակություն, որ եթե այդ ամենից հետո որևէ կուսակցություն ստանում է տեղերի 40%-ից ավելին, ապա այստեղ գործում է բոնուսը. տրվում են այնքան տեղեր, որպեսզի ձևավորվի մեծամասնություն: Հաշվարկի արդյունքում 14,8 է ստացել «Բալասանյան դաշինքը», ինչը կազմում է 40%-ից ավելին, ու բոնուսները գումարվում են և դառնում է 17»:
     «Ես հասկանում եմ, որ Դուք ու ԸՕ մյուս համահեղինակ Դ. Հարությունյանը կարող եք հիմնավորել նույնիսկ անհիմնավորելին, բայց բացարձակապես տրամաբանության մեջ չի տեղավորվում այս ամենը»,- եզրափակել էր Զոհրաբյանը:
952 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am