«Չի կարող 32% ձայն ստացած Բալասանյանը համարվել ընտրված քաղաքապետ». Ն. Զոհրաբյան
15:40, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
![]() «Ընտրական մեխանիզմը գործում է բավականին ժամանակ: Հասկանում եմ, որ ընտրությունների արդյունքներից դժգոհները կարող են նման բաներ ասել: Բայց սա տարբեր երկրներում կիրառվող պրակտիկա է»,- պատասխանեց հիմնական զեկուցողը: «Մենք փորձելու ենք այս անճշտությունը կարգավորել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նախորդ քառօրյայի ժամանակ ևս այս թեմայով մտահոգություններ էին հայտնել: Մասնավորապես, դիմելով ԿԸՀ նախագահին` Զոհրաբյանն ընդգծել էր. «Ասել եք` «Բալասանյան դաշինքի» 17 մանդատները տրվել են բացառապես օրենքին համաձայն: Չգիտեմ` ո՞ր օրենքին եք հղում արել, ինձ թվում է` մեր ու ձեր Ընտրական օրենսգրքերը տարբեր են: Մեր ԸՕ-ով, որն ընդունել է Աժ-ն, բոլոր հնարավոր ու անհնար հաշվարկներով, բոնուսներով ու ամեն ինչով «Բալասանյան դաշինքը» 15 մանդատից ավելի չունի: Մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ առայժմ չկա ու ՀՀԿ-ականները երևի փորձելով հիմնավորել 17 մանդատը, հավակնում են լրացնել այդ բացը: «Բալասանյան դաշինքն» ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն` 9 մանդատ, ՀՎԿ-ն` 5, «Գալա»-ն` 4»: Տիգրան Մուկուչյանն արձագանքել էր. «Ձեր հիշատակած թվերն առանց բոնուսի էլ ստացվում են: Ինչ վերաբերում է ԸՕ-ին, այս կանոնակարգումը նորույթ չէ, սա եղել է նաև նախորդ տարիներին: Ձեր նշած թվերն, այո, կան հաշվարկի արդյունքում, բայց գոյություն ունի նաև շարունակություն, որ եթե այդ ամենից հետո որևէ կուսակցություն ստանում է տեղերի 40%-ից ավելին, ապա այստեղ գործում է բոնուսը. տրվում են այնքան տեղեր, որպեսզի ձևավորվի մեծամասնություն: Հաշվարկի արդյունքում 14,8 է ստացել «Բալասանյան դաշինքը», ինչը կազմում է 40%-ից ավելին, ու բոնուսները գումարվում են և դառնում է 17»: «Ես հասկանում եմ, որ Դուք ու ԸՕ մյուս համահեղինակ Դ. Հարությունյանը կարող եք հիմնավորել նույնիսկ անհիմնավորելին, բայց բացարձակապես տրամաբանության մեջ չի տեղավորվում այս ամենը»,- եզրափակել էր Զոհրաբյանը: |
1277 | 0