Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«Մեր երկրում լրջության պակասի լուրջ խնդիր ունենք». Գևորգ Պետրոսյան

15:25, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«Մեր երկրում լրջության պակասի լուրջ խնդիր ունենք». Գևորգ Պետրոսյան
     Այն, որ մեր երկիրը թաղված է բազում մեծ ու փոքր խնդիրների մեջ, դա նորույթ չէ: Դրա ամենահիմնական պատճառներից մեկը, թերևս, լրջության դեֆիցիտն է: Այդ դեֆիցիտը չի շրջանցում ոչ մի ատյան և ընդգրկում է պետական կյանքի բոլոր հարթակները` ցածրից մինչև բարձրագույն:
     Փոխնախարարն իր գործընկերոջ համար բջջային հեռախոս է խնդրում Կառավարությունից: Պարզապես ծաղր է:
     Մի նախկին ընդդիմադիր էլ` երկրի ղեկավարի հովանու տակ բարգավաճելուց հետո հայտարարում է իր կյանքի ու իր ընտանիքի անվտանգության դեմ հավանական ոտնձգությունների մեջ ՀՀ նախագահի մեղավորության մասին` մոռանալով, որ այդ նույն նախագահն անցյալում իրեն ներել է շատ ավելի «ծանր քայլերի» համար, իսկ ինքն էլ հաճույքով «ներվել է»...
     «Ընդդիմադիրները» քվեարկում են դիմադիրների օգտին, դիմադիրներն` ընդդիմադիրների:
     Իրենց անմորուս մանուկներին կարգում են իրենց տեղերում, և անունը դնում են սերնդափոխություն...
     Այս ամենը պարզ ծաղրուծանակ է ժողովրդի նկատմամբ:
     Ամենացավալին այն է, որ իրենց թվում է, թե ժողովուրդը չի հասկանում իրենց քայլերը... Իրենք իրենց խաբել են, կարծում են, թե ժողովրդին էլ են խաբել...
     Ինքնապաշտպանության բնազդը, իսկ ավելի ստույգ` ամեն գնով սեփականը փրկելու ցանկությունը վերից վար խժռել է բոլորին...
     Պատճառը մեկն է` ղեկավարողները չունեն իրական սերնդափոխության ցանկություն, ղեկավարվողներն էլ ապիկար են ազատվել հին բարքերից...
     Իսկապես նոր ուժ է պետք, նոր շունչ...
1571 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am