Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարաձգվել է

14:55, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարաձգվել է

«Հիմնադիր խորհրդարանի» համակարգող անդամ Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը: «Փաստաբանն ասաց, որ Ժիրայրի կալանքի երկարացման դիմումը բավարարվել է և երկարացվել ևս երկու ամսով»,- գրել է Նանոր Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու համար: Սեֆիլյանի գործը միացվել է «Սասնա ծռերի» գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ և 38-235-րդ հոդվածներով:

4146 | 0
Facebook