Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ-ում շարունակում է բուժում ստանալ ՀՀ 4 քաղաքացի

14:30, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
ՌԴ-ում շարունակում է բուժում ստանալ ՀՀ 4 քաղաքացի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։

Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։

Տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։

Առողջապահության նախարարություն

3330 | 0
Facebook