Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Կարո Փայլանը մտադիր է մեղադրանք ներկայացնել Էրդողանին

13:15, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Կարո Փայլանը մտադիր է մեղադրանք ներկայացնել Էրդողանին

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այսօր պատրաստվում է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Փայլանն այս մասին հայտարարել է twitter-ի իր էջում:

Կարո Փայլանին զայրացրել են Էրդողանի արած մի շարք ռասիստական հայտարարությունները: Տրապիզոնում իր ելույթի ժամանակ Էրդողանը հեգնել էր կանանց:

«Հիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ մադամի պես մեռնել կա»,- ասել էր Էրդողանը տրապիզոնցիներին:

Այստեղ Կարո Փայլանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանն օգտագործում է հենց «մադամ» բառը, այսինքն՝ մատնանշում է ոչ թե մահմեդական, այլ հենց եվրոպացի կամ քրիստոնյա կանանց:

Ավելին` Փայլանn, իր էջում կիսվելով Էրդողանի ելույթի տեսանյութով, նշել է, որ ուշադիր հետևելու դեպքում` կարելի է նկատել, թե ինչպես է Էրդողանը գոհ ժպտում, երբ տրապիզոնցիները վանկարկում են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»:

«Ժողովուրդը հայհոյում է հային: Բնավ չի միջամտում: Վաղը մեղադրանք եմ ներկայացնելու», - գրել է Փայլանը:

1313 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am