Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

44 օր տունդրայում դեգերելուց հետո տղամարդը գտնվել է

21:05, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
44 օր տունդրայում դեգերելուց հետո տղամարդը գտնվել է

Յակուտյացի եղնիկապահ Եգոր Տարասովը 44 օր միայնակ դեգերել է տունդրայում և կարողացել ողջ մնալ` ի հեճուկս ծանր եղանակային պայմաններին և առաջին անհրաժեշտության պարագաների բացակայությանը: Նա սեպտեմբերի 2-ին նավակով գնացել է փայտ բերելու և խիտ մառախուղի պատճառով մոլորվել, իսկ հետո վերջացել է բենզինը: Նավակում նստած մնացել է 2 օր: Հրացան կամ դանակ չի ունեցել: Նա եղել է ամառային հագուստով, իսկ իր հետ վերցրած շները փախել են: Տեսնելով, որ իրեն չեն գտնում, Եգորը որոշել է ինքը գտնել մարդկանց:

Տունդրայում նա սնվել է սնկերով, հատապտուղներով, խմել լճի ջուր: Պատահաբար հայտնաբերել է տնակ, որում ապրել է 2 շաբաթ, մինչև որ եկել է տանտերն ու զանգել կորուսյալի հարազատներին, իսկ հոկտեմբերի 15-ին տարել Չերսկի ավան:

Ընդհանուր առմամբ` Օլեգը կտրել է 120 կմ ճանապարհ: Այժմ նա հիվանդանոցում է` վիրահատական բաժանմունքում:

5235 | 0
Facebook