Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը չպետք է կարծի, որ կարող է զրկել հայերին խոսքի իրավունքից». բողոքի ակցիա` Երևանում

13:10, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը չպետք է կարծի, որ կարող է զրկել հայերին խոսքի իրավունքից». բողոքի ակցիա` Երևանում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) երևանյան գրասենյակի առջև այսօր տեղի էր ունենալու բողոքի ակցիա: Ակցիայի կազմակերպիչներից Ծովինար Կոստանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի երևանյան գրասենյակին են հանձնել պահանջագիր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարով ԱՄՆ դոլարներ: «ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն անջատել էր հայկական պատվիրակության անդամների խոսափողները, երբ վերջիններս խոսում էին ԵԽԽՎ-ի կաշառված լինելու մասին: Որպես ՀՀ քաղաքացի, մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, որպեսզի Ագրամունտը չկարծի, որ հեշտորեն կարող է անջատել և զրկել հայերին խոսքի իրավունքից: Արգամունտի նման վարքագիծ ունեցող անձը չի կարող նման կառույցի ղեկավար լինել»,- ասել է ակտիվիստը: Վերջինը կարծում է, որ Արգամունտը վարում է ադրբեջանական քաղաքականություն. «Արգամունտը բազմիցս է լինում Բաքվում և այնտեղից պրոադրբեջանական հայտարարություններով հանդես գալիս: Այդ իսկ պատճառով էլ մենք ասում ենք, որ նա վաճառվել է Ադրբեջանին և դոլարանային դիվանագիտություն է վարում»,- ասաց Ծովինար Կոստանյանը: Նրա խոսքով իրենց ակցիան շարունակական է լինելու, առաժմ սպասելու են ԵԽԽՎ-ին հանձնվելիք պահանջագրի պատասխանին:
     Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահն ազատ քննարկման ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսափողները, երբ վերջինները փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը և կաշառված լինելը:

1097 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am