Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստուհին հրաժարվել է մասնակցել Իրանում կայանալիք աշխարհի առաջնությանը՝ հիջաբ կրելու պարտադրանքի պատճառով

12:50, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստուհին հրաժարվել է մասնակցել Իրանում կայանալիք աշխարհի առաջնությանը՝ հիջաբ կրելու պարտադրանքի պատճառով

Վրացական ծագմամբ ամերիկացի շախմատիստուհի Նազի Պաիկիձե-Բարնսը հրաժարվել է մասնակցել Իրանում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Նա բողոքում է ՖԻԴԵ-ի որոշման դեմ, որի համաձայն մասնակիցները պետք է հիջաբ կրեն։ Շախմատի աշխարհի առաջնությունը կայանալու է 2017-ի փետրվարին՝ Թեհրանում։ ՖԻԴԵ-ն Իրանի օրենքների վերաբերյալ ծանուցել է բոլոր շախմատիստուհիներին , որպեսզի վերջիններս պահպանեն դրանք։

Պաիկիձե-Բարնսը ստորագրահավաք է կազմակերպել՝ կոչ անելով ՖԻԴԵ-ին՝ տեղափոխել առաջնությունն այլ երկիր կամ չեղյալ համարել սահմանափակումները։ Մարզուհուն աջակցել է ավելի քան 16 հազար մարդ։

«Եթե մրցաշարի անցկացման վայրը չփոխվի, ես չեմ մասնակցի առաջնությանը։ Դա ինձ տխրեցնում է։ Ես հնարավորություն եմ ստացել ԱՄՆ-ն ներկայացնել աշխարհի առաջնությանը, սակայն հիասթափված եմ, որ չեմ կարողանա դա անել՝ կրոնական, սեքսիստական և քաղաքական խնդիրների պատճառով»,- նշել է շախմատիստուհին։

2679 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am