Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ավտոբուսի վթարից տուժածների մոտ արձանագրվել է դրական տեղաշարժ

13:05, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Ավտոբուսի վթարից տուժածների մոտ արձանագրվել է դրական տեղաշարժ
     ՀՀ առողջապահության նախարարությունից արդեն տեղեկացրել էին, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։
     Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։
     Տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։
686 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am