Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Արման Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել է միջազգային մարմիններին

12:30, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Արման Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել է միջազգային մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:
     Միջազգային կառույցներին ուղղված նամակներում Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին ամիսներին տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով հայերի մահվան և վնասներ կրելու դեպքերի առնչությամբ` խնդրելով այդ մարմինների իրավասության սահմաններում գործուն աջակցություն:

366 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am