Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան մտադիր է համոզել Պուտինին ընդունել իր առաջարկները Կուրիլների հարցով

12:15, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Ճապոնիան մտադիր է համոզել Պուտինին ընդունել իր առաջարկները Կուրիլների հարցով

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լիահույս է, որ դեկտեմբերի կեսերին կարող է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեկնարկել Կուրիլների հարցով բանակցությունները, որոնց արդյունքում Ճապոնիան Կուրիլյան կղզիների համատեղ կառավարման հնարավորություն կստանա:
     Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` ճապոնական Nikkei թերթի հղմամբ, Ճապոնիան կարծում է, որ հարավկուրիլյան 4 կղզիներում Ռուսաստանի հետ համատեղ կառավարում ստեղծելով` հնարավորություն կստեղծվի մեռյալ կետից տեղաշարժել վիճելի տարածքների հարցը:
     Թերթի տվյալներով` Ճապոնիան ակնկալում է համատեղ վերահսկողություն սահմանել Քունաշիր և Էթորոֆու կղզիներում, իսկ ինչ վերբերում է Շիկոտան և Հաբոմաի կղզիներին, ապա Ճապոնիան հույս ունի ստանձնել դրանց միանձնյա կառավարումը:
     Նախորդ ամիս Սինձո Աբեն արդեն իսկ հայտարարել է, որ մտադիր է լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճը և վերջ դնել այն «աննորմալ իրավիճակին, երբ երկրները 71 տարվա ընթացքում` Երկրորդ համաշխարհայինի ավարտից ի վեր, չեն կարողանում հաշտության պայմանագիր կնքել»:

5630 | 0
Facebook