Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վանաձորի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը կբոյկոտեն

11:50, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Վանաձորի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը կբոյկոտեն

Այսօր կայանալու է Վանաձորի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը:
     Ինչպես տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստանի» Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանի ֆեյսբուքյան էջից` իրենք բոյկոտելու են երդման արարողությունը:«Օրենքի մեծն ջատագովներին և Վանաձորի հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ նման «արարողություն» սահմանված չէ որևէ օրենքով, հետևաբար՝ հայտարարված միջոցառումն անօրինական է։ Ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ պարբերության՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ավագանու անդամների համար երդման արարողություն կարող էր նախատեսված լինել Ավագանու Կանոնակարգի մեջ, եթե նորընտիր ավագանիների կողմից հաստատված լիներ նման փաստաթուղթ, սակայն, ինչպես հասկացաք, Վանաձորի ավագանու առաջին խայտառակ նիստում որևէ կանոնակարգ չի հաստատվել»,- գրել է քաղաքապետ թեկնածուն: Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու քվեարկությունը կայացավ հոկտեմբերի 10-ին. չնայած ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն համաձայն կոալիցիոն համաձայնագրի պետք է սատարեին ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, սակայն փակ-գաղտնի քվեարկության արդյունքում 19/14 ձայների հարաբերակցությամբ, քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը:

1520 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am