Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Մարտեր Մոսուլի համար. 30 հազարանոց բանակն անցել է հարձակման (տեսանյութ)

11:30, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Մարտեր Մոսուլի համար. 30 հազարանոց բանակն անցել է հարձակման (տեսանյութ)

Քուրդ զինյալներն ու իրաքյան բանակն սկսել են Մոսուլն ազատագրելու օպերացիան: Քաղաքը գրոհելու է շուրջ 30 հազար զինվորական: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Մոսուլն Իրաքի` մեծությամբ 2-րդ քաղաքն է: Այն գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ 2014 թվականից:
     Օպերացիայի սկսման մասին հայտարարել է երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադին: «Ժամը եկել է և մեծ հաղթանակը մոտ է: Այսօր ես հայտարարում եմ Նայնավա (ադմինիստրատիվ կենտրոնը` Մոսուլ-խմբ.) նահանգի ազատագրման օպերացիայի մասին»,- հեռուստատեսությամբ հայտնել է նա:
     Օպերացիան սկսվել է ուղիղ 6:00-ին: Քուրդ զինյալների բանակը` փերշմերգը, նախ պետք է ազատագրի Մոսուլից արևելք ընկած մի քանի գյուղեր: Սա կլինի Նայնավան ազատագրելու առաջին քայլը:
     Rudaw գործակալությունը գրում է, որ Մոսուլի ազատագրմանը ներգրավված է 30 հազարանոց բանակը, մինչդեռ ահաբեկիչների թիվը մոտավորապես 3-4,5 հազար է:
     Այս օպերացիան Պենտագոնը համարել է ահաբեկչության դեմ պայքարի շրջադարձային փուլ, որին կաջակցի միջազգային կոալիցիան:
     Միջազգային կոալիցիայի հրամանատար Սթիվեն Թաունդենդն էլ նշել է, որ Մոսուլի ազատագրման օպերացիան կարող է տևել շաբաթներ, գուցե և` ավելի:

3464 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am