Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնեցկում սպանվել է անջատականների հրամանատար Մոտորոլան

10:50, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Դոնեցկում սպանվել է անջատականների հրամանատար Մոտորոլան

Վերելակում տեղի ունեցած պայթյունից սպանվել է Դոնեցկի անջատականների հրամանատար Արսեն Պավլովը` Մոտորոլան: Այդ տեղեկատվությունը հաստատել են Կիևն ու ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը»:

Նախնական տվյալներով` վերելակում պայթել է ինքնաշեն ռումբ: Դոնեցկի իշխանություններին արդեն հայտնի է` ով է պատվիրել և ով իրագործել Մոտորոլայի սպանությունը: Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Ըստ նրա` Մոտորոլայի սպանությամբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «խախտել է հրադադարն ու պատերազմ հայտարարել» Դոնեցկին:

Մոտորոլայի ջոկատը մասնակեցել է Սլավյանսկում և Իլովայսկում տեղի ունեցած մարտերին, ներկա է գտնվել Դոնեցկի օդանավակայանի գրոհին` որպես «Սպարտա» ջոկատի հրամանատար:

5185 | 0
Facebook