Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Այսօր Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

10:40, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Այսօր Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա (International Day for the Eradication of Poverty) զարգացման պատմությունը սերտորեն կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ: Այդ օրն ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948 թ.ն ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ծայրահեղ աղքատության, բռնության, սովի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար:

Հավաքվածները հայտնեցին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է և միասնական ուժերով հաստատեցին այդ իրավունքների պահպանմանը հասնելու անհրաժեշտությունը: Այդ հայտարարությունները փորագրվել են նույն օրը բացված հուշաքարի վրա:

Դրանից հետո ամենատարբեր խավերի, սոցիալական ծագմամբ և համոզմունքներով մարդիկ ամեն տարի հոկտեմբերի 17-ին հավաքվում են, որպեսզի հաստատեն դիրքորոշման անփոփոխությունն ու ցուցադրեն իրենց միասնությունն աղքատների հետ: Այդպիսի հուշաքարեր բացվել են աշխարհի տարբեր երկրներում, և դրանք հավաքատեղիներ են այդ օրվա անցկացման համար: Այդպիսի մի քար էլ գտնվում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակի բակում, և հենց դրա մոտ էլ անց է կացվում Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության կողմից կազմակերպվող հանդիսավոր արարողությունը:

1992թ. դեկտեմբերի 22-ին իր ընդունված ռեզոլյուցիայով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 17-ը հայտարարել է աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր և բոլոր երկրներին կոչ արել, կախված տվյալ երկրի առանձնահատկություններից, այդ օրը նվիրել աղքատության վերացման հետ կապված կոնկրետ միջոցառումների անցկացմանն ու քարոզչությանը:

507 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am