Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քերին հայտարարել է Հալեպում կատարած ռազմագործողությունների համար ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների մշակման մասին

10:30, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Քերին հայտարարել է Հալեպում կատարած ռազմագործողությունների համար ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների մշակման մասին

Երեկ Լոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների` Սիրիայի հարցով բանակցությունը: Քառակողմ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Հալեպում կատարած ռազմագործողությունների համար Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների մշակման մասին: Նա նշել է, որ պատժամիջոցների մասին որոշումը կընդունվի առաջիկա օրերի ընթացքում:
     Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ եվրոպական բոլոր պետությունները սատարում են սիրիական հակամարտության քաղաքական լուծմանը:
     Հիշեցնենք, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների անհրաժեշտության մասին հանդես էր եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

5741 | 0
Facebook