Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի բանտերից մեկում զանգվածային անկարգության ժամանակ առնվազն 25 կալանավոր է սպանվել

10:05, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Բրազիլիայի բանտերից մեկում զանգվածային անկարգության ժամանակ առնվազն 25 կալանավոր է սպանվել

Բրազիլիայի բանտերից մեկում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ավելի քան 25 կալանավոր է սպանվել, հաղորդում է Globo-ն: Դեպքը տեղի է ունեցել «Մոնթե Քրիստո» կալանավայրում, որ գտնվում է Ռորայմա նահանգի Բոա Վիստա բնակավայրում: Հեռուստաընկերության տվյալներով` առնվազն 5 կալանավոր գլխատվել է, ավելի քան 7 մարդու մարմին այրվել է:
     Զանգվածային անկարգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, այն ժամերին, երբ հարազատներին թույլատրվում է տեսակցել կալանավորների հետ: Մի քանի մարդ, զինված դանակներով ու մահակներով, ջարդել է արգելապատնեշը, որ բաժանում է իրարից բանտի 2 թևերը: Կալանավայրի ավելի քան 100 այցելու պատանդի կարգավիճակում է հայտնվել: Լրատվականի հաղորդմամբ` նրանք արդեն ազատ են արձակվել:
     Բրազիլիայի ռազմական ոստիկանության տվյալներով` անկարգությունների պատճառը բանտի ներսում գտնվող 2 անհաշտ խմբավորումների միջև հաշվեհարդարն է եղել: Հարկ է նշել, որ 740 կալանավորի համար նախատեսված բանտում, ըստ պատկան մարմինների, ներկա պահին 1400 կալանավոր կա:

«Մենք ոʹչ անհրաժեշտ քանակությամբ մարդիկ ունենք, ոʹչ էլ սարքավորումներ, որպեսզի երաշխավորենք բանտում գտնվողների անվտանգությունը»,- ասել է նահանգային քրեակատարողական հաստատության ղեկավար Լինդոմար Սոբրինյուն:

7172 | 0
Facebook