Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լողի մրցաշարի ընթացքում տղամարդ է մահացել

19:55, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Լողի մրցաշարի ընթացքում տղամարդ է մահացել

Հոնկոնգում ընթացող ամենամյա 1500 մետր լողի մրցաշարի ընթացքում մարզիկներից մեկը մահացել է, ևս մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ մրցմանը մասնակցել է 3 հազար մարդ։ 40-ամյա տղամարդն, ում անունը չի նշվում, լողալու ընթացքում կորցրել է գիտակցությունը։ Փրկարարները հանել են նրան ջրից և նավակով հասցրել հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է։ Բացի նրանից, գիտակցությունը կորցրել է նաև կանանցից մեկը։ Նրան հոսպիտալացրել են՝ ծայրահեղ ծանր վիճակում։

7215 | 0
Facebook