Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

300 էջանոց վեպ, որում չի գործածվել «ե» տառը

17:25, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
300 էջանոց վեպ, որում չի գործածվել «ե» տառը

«Ե» տառը ֆրանսիական այբուբենի ամենահաճախ գործածվող տառերից է։ Բայց 1969թ. ֆրանսիացի գրող Ժորժ Պերեկը «Անհետացում» վերնագրով 300 էջանոց լիպոքերականական վեպ է գրել, որում ոչ մի անգամ չի կիրառել «ե» տառը։ Հեղինակը վեպում չի կիրառել անգամ ֆրանսերենի ամենահայտնի բառերից մեկը` «le»-ն, անգլերենի «the» որոշյալ հոդի ֆրանսերեն տարբերակը։ Գիրքը թարգմանվել է նաև անգլերեն` «Դատարկություն» վերնագրով։

1960թ. Ժորժը գրական մի կազմակերպության անդամ է եղել, որի անդամակիցները գրական երկ գրելիս հատուկ ուշադրություն էին դարձնում բառախաղերին և հետաքրքրաշարժ գլուխկոտրուկներին։ Ժորժը կազմակերպության հավաքներից մեկի ժամանակ հայտարարել է, որ կարող է վեպ գրել` առանց «ե» տառ գործածելու։ 1969թ. նա իրագործել է իր խոստումը։

6134 | 0
Facebook