Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր ամեն հազարերորդ կինը ծնվում է գենետիկ մուտացիայով

16:30, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Այսօր ամեն հազարերորդ կինը ծնվում է գենետիկ մուտացիայով

Այսօր կանանց 0,1 տոկոսի ԴՆԹ-ում առկա է հավելյալ X քրոմոսոմ: Սա գենետիկ շեղում է` հայտնի «եռասոմիա X քրոմոսոմով» անվամբ: Այն բնածին է և կարող է ժառանգաբար փոխանցվել: Այս գենետիկ շեղումով տառապողներին հաճախ անվանում են «սուպեր կին», նրանք արտաքինից չեն տարբերվում սովորական կանանցից, թերևս միայն նրանով, որ միջինում 2,5 սմ-ով ավելի բարձրահասակ են և ունեն բարեկազմ մարմին ու երկար վերջույթներ: Այս կանայք հաճախակի են ձվարանների աշխատանքի հետ խնդիրներ ունենում, ինչը երբեմն հանգեցնում է անպտղության: Նրանք դժվարությամբ են սովորում և ունենում են ավելի ցածր ինտելեկտ:

Համաձայն վիճակագրության` հավելյալ X քրոմոսոմով այժմ ծնվում է 1000 կանանցից մեկը, ընդ որում` ինչքան մեծահասակ է մայրն, այնքան հավանական է դստեր` 3 X քրոմոսոմ ունենալը:

Բժշկության մեջ շատ հազվադեպ, բայց հանդիպում են 3, անգամ` 4 X քրոմոսոմ ունեցող կանայք, որոնց մոտ մտավոր թերզարգացումն ավելի ցայտուն է լինում:
8810 | 0
Facebook