Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն ներկայացրել է իր նոր` «Վանա լճին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Սա հայազգի երգչուհու թվով երրորդ տեսահոլովակն է:
Երգի երաժշտության և խոսքերի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը, պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել է Անդրե Սիմոնյանը: