Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանցիներն ավելի ու ավելի քիչ են վստահում լրատվամիջոցներին

15:05, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանցիներն ավելի ու ավելի քիչ են վստահում լրատվամիջոցներին

ՌԴ քաղաքացիներն սկսել են ավելի ու ավելի քիչ վստահել լրատվամիջոցներին, հատկապես քիչ է վստահությունը ՌԴ տնտեսությանը վերաբերող նորությունների հանդեպ: Այս են վկայում «Հանրային կարծիքի» հիմնադրամի կատարած հետազոտությունները, հայտնում է Интерфакс-ը: Ըստ հետազոտության արդյունքների՝ 2015թ. լրատվամիջոցներին չվստահող ռուսաստանցիների թիվը 41%-ից հասել է 51%-ի: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներին վստահող քաղաքացիների թիվը 40%-ից նվազել է՝ հասնելով 31%-ի:
     Հարցվածների 46%-ը վստահ է, որ մամուլն օբյեկտիվորեն չի լուսաբանում ՌԴ տնտեսությանը վերաբերող նորությունները, միայն 32%-ն է համաձայն հակառակ տեսակտին: Բացի այս, հարցվածների 61%-ը համոզված է, որ ԶԼՄ-ները երկրի տնտեսության ամբողջական պատկերը չեն ներկայացնում:

4028 | 0
Facebook