Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Սաուդյան արքայազնը 500 միլիոն եվրոյով գնել է ռուս բիզնեսմենի մեգազբոսանավը

13:40, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Սաուդյան արքայազնը 500 միլիոն եվրոյով գնել է ռուս բիզնեսմենի մեգազբոսանավը

NYT-ին հաջողվել է պարզել, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդն է գնել է ռուս բիզնեսմենի՝ SPI Group տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Շեֆլերի Serene մեգազբոսանավը: Ինչպես հայտնում է The New York Times-ը, գործարքը կնքվել է դեռ 2015-ին, գումարը կազմել է 500 միլիոն եվրո:

Հաղորդվում է, որ արքայազնը զբոսանավը տեսել է Ֆրանսիայի հարավում հանգստանալու ժամանակ և իր գործակալին ուղարկել՝ գնման շուրջ պայմանավորվելու համար: Կողմերին հաջողվել է համաձայնության գալ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում:
     Մեգազբոասանավի երկարությունը 133,9 մետր է: 2016-ին այն համաշխարհային Super Yachts ռեյտինգում զբաղեցրել է 14-րդ տեղը: 2014-ի ամռանն այն վարձակալել էր Բիլ Գեյթսն, ով ընտանիքի հետ անց էր կացնում արձակուրդները Սարդինիայում:

7267 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am