Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը մտադիր է նոր պատժամիջոցներ առաջարկել ընդդեմ Ռուսաստանի. ԶԼՄ-ներ

13:05, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Մերկելը մտադիր է նոր պատժամիջոցներ առաջարկել ընդդեմ Ռուսաստանի. ԶԼՄ-ներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ԵՄ անդամ երկրներին Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկ անել: Այս անգամ՝ որպես պատժամիջոցների կիրառման պատճառ, նշվում է Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը, հաղորդում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը: Ենթադրաբար, հակառուսական պատժամիջոցների թեման կքննարկվի հոկտեմբերի 20-ին և 21-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:
     Լրատվականը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մերկելի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցել նրա «կոշտ արձագանքին», եթե ԵՄ անդամ երկրներին հաջողվի համաձայնության հասնել հակառուսական պատժամիջոցների հարցում:
     Ըստ լրատվականի ունեցած տվյալների՝ նոր պատժամիջոցներով ԵՄ-ն մտադիր է սահմանափակումներ մտցնել ռուսաստանյան օդանավաշինարարական և պաշտպանողական արդյունաբերության ոլորտներում:

4301 | 5
Facebook