Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գոայում տրվել է BRICS գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը

12:35, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Գոայում տրվել է BRICS գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը

Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է BRICS-ի 8-րդ գագաթնաժողովը, հայտնում է РИА Новости-ն:

Գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությունները տեղի են ունենում Taj Exotica հյուրանոցում:

Անդամ երկրների ղեկավարները նախ կհանդիպեն առանձին, այնուհետև նախատեսված են BRICS-ի գործնական խորհրդի հետ բանակցություններ, որոնց կմասնակցեն անդամ երկրների պատվիրակությունները:

Դրանից հետո նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում, որոնց թվում է «Գոայի հայտարարությունը»` մոտ ապագայում անդամ երկրների համատող գործողությունների ծրագիրը:

Երեկոյան անդամ երկրների ղեկավարները Leela հյուրանոցում կհանդիպեն «Բենգալյան ծոցի երկրների բազմաճյուղ տեխնիկական և տնտեսական համագործակցության նախաձեռնության» միության անդամ երկրների ղեկավարների հետ: Միության կազմում են Հնդկաստանը, Նեպալը, Թաիլանդը, Բանգլադեշը, Շրի-Լանկան, Բուտանը և Մյանման:

3822 | 0
Facebook