Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովն ու Չավուշօղլուն` Սիրիայի կարգավորման հարցով հանդիպման արդյունքների մասին

23:05, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Լավրովն ու Չավուշօղլուն` Սիրիայի կարգավորման հարցով հանդիպման արդյունքների մասին
     Լոզանում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով տարածաշրջանային երկրների արտգործնախարարների` 4 ժամ տևած հանդիպումը: Ria-ն հայտնում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել է, որ պետք է շատ արագ սկսել քաղաքական գործընթացը: Նաև նաև հավելել է. «Հանդիպման մասնակիցները կարող են ազդել իրավիճակի վրա: Առաջիկա օրերին կրկին կհանդիպենք ու կքննարկենք հիմնախնդրի կարգավորման առաջխաղացմանը նպաստող որոշ պայմանավորվածություններ: Այսօր հետաքրքիր մտքեր են քննարկվել»:
    
     Րոպեներ առաջ TRТ Haber-ի եթերում հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` միայն նշելով, որ Լոզանի բանակցությունները կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության չեն բերել:
    
     ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ելենա Սուպոնինան, կարծիք հայտնելով հանդիպման մասին, ասել է, որ տեսանելի արդյունքների բացակայությունը մոտ ժամանակներս հնարավոր է հանգեցնի իրավիճակի առավել սրման:
3754 | 4
Facebook