Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Բեսլանի հիվանդանոց տեղափոխված ՀՀ քաղաքացիներից երկուսի վիճակը ծանր է

22:00, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Բեսլանի հիվանդանոց տեղափոխված ՀՀ քաղաքացիներից երկուսի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 15-ին` ժամը 16.00-ին կապ է հաստատվել ՌԴ Վլադիկավկազի հանրապետական և շտապօգնության կլինիկական հիվանդանոցների հետ, որտեղից հայտնել են, որ հիվանդների առողջական վիճակի վերաբերյալ փոփոխություններ չկան:
     Ժամը 20.00-ին ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել Հյուսիսային Օսեթիայի հանրապետության Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի հետ, ով հայտնել է, որ ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ 2 քաղաքացիներին՝ Հարությունյան Ժ. Մ-ին և Պողոսյան Ս. Ս-ին տեղափոխել են Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»:
     Նրանց առողջական վիճակները գնահատվում է ծանր, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
    
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին` ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել՝ 27 ուղևոր:

1728 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Գրիգոր
Գրիգոր 23:28, 15.10.2016
առողջություն եմ մաղթում մեր հայրենակցներին