Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զարմանալի չէ, թե Պուտինն ինչու է հայտնվել «Սիմփսոններում» ու ինչու է ձայնը տալիս Թրամփին». Գ. Համբարյան

20:40, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
«Զարմանալի չէ, թե Պուտինն ինչու է հայտնվել «Սիմփսոններում» ու ինչու է ձայնը տալիս Թրամփին». Գ. Համբարյան
     Որքան քարոզարշավն ԱՄՆ-ում մոտենում է ավարտին, այնքան «Հանրապետական» և «Դեմոկրատական» կուսակցությունների թեկնածուների միջև հակամարտությունն ավելի է թեժանում... Դրա հետ մեկտեղ նրանք նաև օգտագործում են ամեն տեսակի միջոցները հակառակորդին վարկաբեկելու և հակաPR-ն անելու համար... Օրինակ՝ ԱՄՆ նախագահի թեկնածու՝ «դեմոկրատ» Հիլարի Քլինթոնի կողմնակիցները որոշել են «հանրապետական» Թոնալդ Թրամփին «ցավեցնել» մուլտֆիլմի միջոցով... Հոկտեմբերի 18-ին Fox հեռուստաընկերությունը կցուցադրի հայտնի «Սիմփսոնները» մուլտսերիալի 600-րդ սերիան, որի մեջ կհայտնվի ՌԴ նախագահ Վ. Պուտինը, ով կգովազդի Դոնալդ Թարմփին և իր զրուցակիցներին կասի, որ Թրամփը հաղթելու է 102%-ով...
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա աշխարհում մոլեգնում է «հակաՊուտինիզը» և հակառուսականությունը, որի գլխավոր հովանավորներն են ԱՄՆ-ն և նրա գործընկերներն, ապա զարմանալի չէ, թե «Սիմփսոններում» հայտնված Պուտինը ու՛մ պատվերով կամ ցանկությամբ է հայտնվել այդ սերիայում և ինչո՞ւ է ձայնը տալիս Թրամփին...
     Հ.Գ. ԱՄՆ-ի 45-րդ նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 8-ին... Սոցիոլոգիական հարցումների համաձայն, այս պահին Քլինթոնը 8%-ով գերազանցում է Թրամփին՝ 45% և 37% համապատասխանաբար...
4383 | 1
Facebook