Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քինգսթոնում տեղադրվելու է Ուսեյն Բոլթի արձանը

19:15, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Քինգսթոնում տեղադրվելու է Ուսեյն Բոլթի արձանը

Ճամայկայի մայրաքաղաք Քինգսթոնի «Ազգային» մարզադաշտի հարևանությամբ մոտ ժամանակներս տեղադրվելու է արագավազորդ Ուսեյն Բոլթի արձանը։ Հիշեցնենք, որ Ռիոյի օլիմպիական խաղերին Բոլթը ոսկե մեդալներ է նվաճել 100 մ, 200 մ և 4x100 մ մրցատարածքներում։

Ավելի վաղ Բոլթը հայտարարել է, թե երբ կավարտի կարիերան։ Դա տեղի կունենա 2017 թվականի առաջին կեսին՝ Ճամայկայում կայանալիք «Racers Grand Prix»-ից հետո։

6604 | 0
Facebook