Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դե ինչ, 3 օր հետո սպասենք Սերժի հրաժարականին». Հարություն Բաղդասարյան

17:20, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
«Դե ինչ, 3 օր հետո սպասենք Սերժի հրաժարականին». Հարություն Բաղդասարյան
     Какая боль, какая боль:
     ОДКБ-Армения: 5-0
     1-ին գնդակը խփեց Նազարբաևը, չկամենալով գալ Հայաստան, չցանկանալով ընկերակցել Պուտինին և, դրանով, չդժգոհեցնել թուրքալեզու բարեկամներին;
     2-րդ գոլի հեղինակը Պուտինն է, ում (որին) դիմավորելու համար Սարգսյանն անձամբ էր գնացել օդակայան (թեպետ իրեն Մոսկվայում դիմավորել էր տրանսպորտի նախարար Սոկոլովը);
     3-րդ և 4-րդ գնդակներն ինքնագոլեր են.
     ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը չանցավ Հայաստանին և որևէ բանաձև չընդունվեց Ղարաբաղի հարցով:
     5-րդն էլ բաժին հասավ Լուկաշենկոյին, ով (որը) որպես էստաֆետն ընդունող երկիր չբարեհաճեց ներկա լիներ փակման ասուլիսին:
     Ռումինիայից 0:5 պարտվելուց հետո ֆուտբոլի հավաքականի մարզիչ Սուքիասյանը հայտարարեց, որ թիմն այս վիճակում չի թողնի ու հրաժարական չի տա: Սակայն 3 օր անց՝ տվեց: Երևի՝ Հայրապետյանի պահանջով:
     Դե ի՞նչ: 3 օր հետո սպասենք Սերժի հրաժարականին:
27102 | 1
Facebook